Բահաուլլայի

ծննդյան 200-ամյակին նվիրված տոնակատարություն

Հոկտեմբերի 20, 2017թ
Երևան

Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհի Բահայի համայնքները տոնում են 2 հատուկ իրադարձություններ՝ Բահաուլլայի (1817թ) և Բաբի (1819թ)՝ Աստծո երկու Հայտնիչների ծնունդները, ովքեր ազդարարեցին մարդկության պատմության նոր դարաշրջանի գալուստը: Այս տարին առանձնանում է նրանով, որ լրանում է Բահաուլլայի ծննդյան 200-ամյակը:

Օրակարգ

Բացման արարողություն. ցուցահանդես և շփում

18:30

Ողջույնի խոսք

19:00

Հոգևոր երաժշտություն

19:15

՛՛Լույս աշխարհին՛՛ վավերագրական ֆիլմի ցուցադրություն

19:30

Հյուրասիրություն և շփում

20:20

Իրադարձությունը կսկսվի

  • 00

    days

  • 00

    hours

  • 00

    minutes

  • 00

    seconds

Ավելացնել իմ օրացույցին 2017-10-20 18:30:00 2017-10-20 21:00:00 Asia/Yerevan Բահաուլլայի ծննդյան 200-ամյակին նվիրված տոնակատարություն Յուրաքանչյուր տարի ամբողջ աշխարհի Բահայի համայնքները տոնում են 2 հատուկ իրադարձություններ՝ Բահաուլլայի (1817թ) և Բաբի (1819թ)՝ Աստծո երկու Հայտնիչների ծնունդները, ովքեր ազդարարեցին մարդկության պատմության նոր դարաշրջանի գալուստը: Այս տարին առանձնանում է նրանով, որ լրանում է Բահաուլլայի ծննդյան 200-ամյակը: Իտալիայի փողոց 1, Բեստ Վեստերն Կոնգրես հյուրանոց secretary@bahai.am

Բահաուլլայի և Նրա առաքելության մասին

Բահաուլլայի մանկությունը

Բահաուլլան (նշանակում է ՛՛Աստծո փառք՛՛)  ծնվել է Պարսկաստանում 200 տարի առաջ: Վաղ մանկությունից Նրա մեջ նկատելի էին վեհության և անսովոր իմաստության նշաններ: Երբ դեռ երիտասարդ էր, Նրան թագավորի պալատում Իր հոր պաշտոնն առաջարկեցին, սակայն Բահաուլլան հրաժարվեց, քանի որ ցանկանում էր նվիրել Իր ժամանակը աղքատների մասին հոգ տանելուն: Նա բոլորովին հետաքրքրված չէր ճանաչում կամ պաշտոն ձեռք բերելու մեջ:

Բահաուլլայի առաքելությունը

Իր կյանքի ընթացքում Բահաուլլան հռչակել է մարդկության միասնությունը և սովորեցրել է, որ բոլորը մարդիկ ստեղծվել և սնվում են միակ Աստծո կողմից՝ սիրող և կարեկից: Նա սովորեցրել է այնպիսի սկզբունքներ, ինչպիսիք են տղամարդու և կնոջ իրավահավասարությունը, նախապաշարմունքների վերացումը, կրոնի և գիտության ներդաշնակությունը և համընդհանուր կրթության անհրաժեշտությունը:

Նվեր մարդկությանը

40 տարի շարունակ Բահաուլլան տանջվել է բանտարկությունում, կրել է տառապանքներ և գտնվել է աքսորում, որ մարդկությանը բերի Աստծո վերջին ուղերձը: Այս տարիների ընթացքում հազարավոր տաղեր, նամակներ և գրքեր էին թափվում Նրա փետուրից: Իր Գրվածքներում Նա ուրվագծել է մարդկային քաղաքակրթության զարգացման շրջանակները, որոնք ներառում են մարդկային կյանքի հոգևոր և նյութական ոլորտները:

Արձագանքը Բահաուլլայի կոչին

Այսօր Բահաուլլայի կյանքը և առաքելությունը ավելի հայտնի են դառնում ամբողջ մոլորակում: Միլիոնավոր մարդիկ սովորում են կիրառել Նրա ուսմունքներն իրենց անձնական և կոլեկտիվ կյանքում աշխարհը բարելավելու համար:

Մեջբերումներ Բահաուլլայի և Նրա ուսմունքի վերաբերյալ

Russian writer

Լև Տոլստոյ

՛՛Բահաուլլայի ուսմունքներն … այժմ մեզ ներկայացնում են կրոնի բարձրագույն և մաքրագույն ձևը՛՛:

Մահաթմա Գանդի

՛՛Բահայի հավատը մխիթարանք է մարդկության համար՛՛:

Ռումինիայի թագուհի Մարիա

՛՛Բահայի գրվածքները խաղաղություն և փոխըմբռնում են բերում: Դա նման է մի ընդգրկուն հավաքի,  որն ի մի է բերում բոլոր նրանց, ովքեր երկար ժամանակ հույսի խոսքեր էին փնտրում: Այն ընդունում է անցյալի բոլոր մեծ Մարգարեներին, չի ոչնչացնում ոչ մի հավատք և բոլոր դռները բաց է թողնում՛՛:

Խավիեր Պերես դե Կուելյար, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար (1987թ)

՛՛Ընդունելով Միացյալ Ազգերի Կազմակերպության Գլխավոր Ասամբլեայի կողմից հռչակված խաղաղության Միջազգային տարվա ծրագրերի ու նպատակների իրականացման մեջ կարևոր ավանդը`  Գլխավոր Քարտուղարը շնորհում է Բահայի Միջազգային Ընկերակցությանը Խաղաղության Դեսպան կոչումը:՛՛

Բաց նամակներ և երախտագիտության խոսքեր

“… Միասնության և խաղաղության մասին Բահաուլլայի ուսմունքները արժեքներ են ներմուծում մեր բազմառասա հասարակությունում: Ես ուրախ եմ, որ Բահայի համայնքն ակտիվորեն ներգրավված է միջկրոնական հանդիպումներում և շարունակում է տարբեր կրոնների մարդկանց միջև զարգացնել փոխըմբռնումը, երկխոսությունն ու փոխազդեցությունը …”

Լի Հսիեն Լունգ, Սինգապուրի վարչապետը
Հուլիսի 31, 2017թ

“Ես ի սրտե ողջունում եմ Հնդկաստանի Բահայի համայնքին Բահաուլլայի՝ Բահայի հավատի հիմնադիր Մարգարեի, ծննդյան 200-ամյակի առթիվ: Մարդկության միասնության Նրա կոչը արվել է ավելի քան 150 տ առաջ և շեշտադրվել է, որ բարեկեցությունը, խաղաղությունն ու անվտանգությունը չի կարող հասանելի լինել, մինչև այդ միասնությունն ամուր չհաստատվի: Այդ ուղերձը շարունակում է ղեկավարման լույս մնալ… ”

Ռամ Նաթ Կովինդ, Հնդկաստանի նախագահը
Օգոստոսի 18, 2017թ

“Հոկտեմբերի 22-ն այս տարի նշանավորում է Բահաուլլայի՝ Բահայի հավատի հիմնադրի, ծննդյան 200-ամյակը: Նոր Զելանդիայում և ամբողջ աշխարհում բազմաթիվ մարդիկ կնշեն այս շատ յուրահատուկ տարեդարձը և ես հուսով եմ, որ դուք կվայելեք տոնակատարությունները ձեր ընտանիքի և ընկերների հետ …”

Բիլլ Ինգլիշ, Նոր Զելանդիայի վարչապետը
Սեպտեմբերի 12, 2017թ

“… Քեմբրիջ քաղաքը, ընդունելով 200-ամյա տարեդարձի նշանակությունը, կոչ է անում իր բոլոր քաղաքացիներին աշխատել կյանքի կոչել Բահաուլլայի հռչակած խաղաղության, արդարության և մարդկության համերաշխության սկզբունքները”:

ԱՄՆ, Մասաչուսեթս, Քեմբրիջ, Քաղաքային խորհուրդ
Հուլիսի 3, 2017թ

՛՛Ես կոչ եմ անում Բահայի համայնքին և բոլոր հնդիկներին օգտագործել այս առիթը և խորհել Բահաուլլայի կյանքի, մարդկության միավորման Նրա տեսունակության և անհատի ու հասարակության բարոյական և հոգևոր վերափոխման մասին Նրա Գրվածքների ահռելիության շուրջ՛՛

Փրանաբ Մուխերջի, Հնդկաստանի նախագահ (2012-2017թթ)

Բահաուլլայի Գրվածքներից

՛՛Նա, Ով ձեր Տերն է, Ամենաողորմածը, Իր սրտում ամբողջ մարդկային ցեղը որպես մեկ հոգի և մեկ մարմին տեսնելու ցանկություն է փայփայում՛՛:

՛՛Նայիր մարդուն, ինչպես հանքին, որ լի է անգին փայլաքարերով: Միայն կրթությունը կարող է հանել այդ գանձերը և թույլ տալ մարդկությանը դրանք ուղղել ի օգուտ իրեն՛՛:

՛՛Ո՜Վ ՈԳՈՒ ՈՐԴԻ: Իմ առաջին խորհուրդն այսպիսին է. ունեցիր մաքուր, սիրող, լուսափայլ սիրտ  և կհասնես հավիտենական, հավերժական, անսահման թագավորության՛՛:

՛՛Հիմնական նպատակը, որով ոգեշնչվում է Աստծո Հավատը և Նրա Կրոնը, այն է, որ պաշտպանվեն մարդկության շահերը և ամրապնդվի նրա միասնությունը, ինչպես նաև տարածվի սիրո և եղբայրության ոգին մարդկանց միջև:՛՛

Հասցե

Իտալիայի փողոց 1

Բեստ Վեստերն Կոնգրես հյուրանոց

Երևան, Հայաստան

Կոնտակտային տվյալներ

secretary@bahai.am

Գրանցում և Հետադարձ Կապ

Մուտքը հրավիրատոմսերով է: Հրավիրատոմս ձեռք բերելու կամ հարցերի դեպքում խնդրում ենք լրացնել ներքոնշյալ տողերը:

Ի նկատի ունեցեք, որ 14 տարեկանից ցածր երեխաները չեն կարող մասնակցել միջոցառմանը: